Թրամփը սպառնում է Ռուսաստանին պատժամիջոցներով, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չկնքվի
14/07/2025 19:55

Թրամփը սպառնում է Ռուսաստանին պատժամիջոցներով, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չկնքվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը մտադիր է շուրջ 100 տոկոսանոց ներմուծման մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանի և նրա առևտրային գործընկերների նկատմամբ, եթե Մոսկվան և Վաշինգտոնը 50 օրվա ընթացքում չհասնեն համաձայնության Ուկրաինայի խնդրի կարգավորման շուրջ։

«Մենք շատ-շատ դժգոհ ենք ռուսական կողմից և շատ կոշտ մաքսատուրքեր ենք սահմանելու, եթե 50 օրվա ընթացքում գործարք չլինի։ Մոտավորապես 100 տոկոսանոց մաքսատուրքեր։ Դրանք կարելի է նաև «երկրորդական մաքսատուրքեր» կոչել», - նշել է Թրամփը Սպիտակ տանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտտեի հետ հանդիպման ժամանակ։

Նա հավելել է, որ սպասում էր գործարքի կայացմանը դեռևս երկու ամիս առաջ՝ նկատի ունենալով Ուկրաինայի հարցով համաձայնությունների հնարավորությունը։

Թրամփը սպառնում է Ռուսաստանին պատժամիջոցներով, եթե 50 օրվա ընթացքում Ուկրաինայի հարցով համաձայնագիր չկնքվի