Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն
14/07/2025 09:46

Արցախցիներն այսօր կառավարության դիմաց ակցիա կիրականացնեն

 Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Ի շարունակություն հուլիսի 12-ի հանրահավաքի և դրան հաջորդած նստացույցի՝ հուլիսի 14-ին, ժամը 10:30-ին ՀՀ կառավարության շենքի դիմաց կազմակերպվում է ակցիա՝ ներկայացնելու Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի պահանջները։

Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին ներկա գտնվել ակցիային և շարունակել պայքարը՝ հանուն մեր իրավունքների»։