Կարծում եմ, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյան
16/07/2025 16:00

Կարծում եմ, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է ԵՄ անդամ։
Ինչ վերաբերում է Աբու Դաբիում  Ալիևի հետ հանդիպմանը՝  նա ասաց, թե դրական է գնահատում հանդիպումը։

«Աբու Դաբին առաջին դեպքն էր, որ երկու կողմերը նախապես որոշել են, որ ինչ-որ տեղ հանդիպելու են ու խոսելու են»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝  Աբի Դաբիում Ալիևի հետ դրական խոսակցություն է եղել, որը կարող է ունենալ դրական արդյունքներ, իսկ թե ինչ արդյունքներ՝ այդ մասին դեռ չի խոսի։

«Քննարկումը շատ լավ քննարկում է, հույս ունեմ՝ այս ֆորմատով կշարունակենք խոսակցությունը»,- ավելեց նա։

 

Կարծում եմ, որ 20 տարի հետո Հայաստանը լինելու է ԵՄ անդամ. Նիկոլ Փաշինյան