Պուտինն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները
18/07/2025 20:28

Պուտինն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Էրդողանը կարևորել է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլի մեկնարկը և հայտնել Թուրքիայի պատրաստակամությունը՝ կրկին հյուրընկալելու այդ բանակցությունները Ստամբուլում։ 

Զրուցակիցները քննարկել են ռուս-թուրքական երկկողմ հարաբերությունների ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները։

Թուրքիայի նախագահը նաև նշել է, որ Անկարան շահագրգռված է Սիրիայում կայունության պահպանմամբ։

Պուտինն ու Էրդողանը քննարկել են տարածաշրջանային և գլոբալ զարգացումները