.jpg)
18/07/2025 14:41
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանիին. հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Երկուստեք կարևորվել է տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանի հաղորդակցությունների ապաշրջափակման հեռանկարների շուրջ: