.jpg)
Մարտունիում հանդիսավոր կերպով դիմավորել են Եվրոպայի փոխչեմպիոն Կարեն Զախարյանին (լուսանկարներ, տեսանյութ)
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալով:
Պատանի բռնցքամարտիկին հայրենի Մարտունիում դիմավորել են հանդիսավոր կերպով և տոնական արարողությամբ։
Կարեն Զախարյանը գերազանց է հանդես եկել մրցաշարում՝ մինչ եզրափակիչ հասնելը հաղթելով Մակեդոնիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին:
Հայ մարզիկը, սակայն, ոտքի վնասվածքի պատճառով չի կարողացել մասնակցել եզրափակիչ մենամարտին։