Ինչպես պաշտպանվել տապին, եթե ունեք սրտի կամ շաքարի խնդիրներ
18/07/2025 11:41

Ինչպես պաշտպանվել տապին, եթե ունեք սրտի կամ շաքարի խնդիրներ

Տապը վտանգավոր է սրտանոթային համակարգի հիվանդություններ և շաքարային դիաբետ ունեցողների համար: Բարձր ջերմաստիճանը ծանրաբեռնում է սիրտը և անոթները, արագացնում ջրի կորուստը, բարձրացնում կամ իջեցնում է զարկերակային ճնշումը:

Սա հատկապես վտանգավոր է զարկերակային գերճնշման, սրտային անբավարարության և շաքարային դիաբետի դեպքում։

Եթե ունեք սրտանոթային համակարգի հիվանդություններ․

Օրական խմե՛ք 1,5–2 լիտր ջուր, նույնիսկ առանց ծարավի զգացումի:

Խուսափե՛ք արևից 11:00–17:00-ը ընկած ժամանակահատվածում:

Կրե՛ք թեթև, բաց գույնի, օդաթափանց հագուստ և գլխարկ:

Օրվա ընթացքում 1–2 անգամ չափե՛ք զարկերակային ճնշումը:

Ձեր բժշկի հետ քննարկե՛ք դեղերի, դեղաչափերի հնարավոր փոփոխությունը տապի ժամանակ:

Թուլության, կրծքավանդակի ցավի, գլխապտույտի դեպքում անմիջապես դիմե՛ք բժշկի:

Եթե ունեք շաքարային դիաբետ․

Վերահսկենք գլյուկոզի մակարդակը:

Ինսուլինն ու գլյուկոմետրը պահե՛ք համապատասխան պայմաններում:

Տապին սահմանափակե՛ք ֆիզիկական ակտիվությունը:

Վատ ինքնազգացողության դեպքում չափե՛ք արյան մեջ գլյուկոզի մակարդակը և դիմե՛ք բժշկին:

Ընդհանուր խորհուրդներ․

Օգտագործե՛ք օդորակիչ կամ օդափոխիչ:

Ցանկալի է սննդակարգում ավելացնել թարմ բանջարեղեն և մրգեր:

Սահմանափակե՛ք ճարպոտ, աղի, ապխտած ուտեստները:

Խմե՛ք բավարար ջուր, խուսափե՛ք քաղցր հյութերից և գազավորված ըմպելիքներից:

Պլանավորե՛ք զբոսանքները առավոտյան և երեկոյան ժամերին:

Ինչպես պաշտպանվել տապին, եթե ունեք սրտի կամ շաքարի խնդիրներ