Արցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով. Ռոման Երիցյան
20/07/2025 22:21

Արցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով. Ռոման Երիցյան

Շարունակում եմ հրապարակել հետաքրքիր տեղեկություններ. Օր չորրորդ: Այս մասին գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը, ով նաեւ լուսանկարներ է հրապարակել։

Նա, մասնավորապես, նշել է. «Ստորև ներկայացված է Արցախի Իվանյան համայնքի մոտակայքում 2023 թվականի հոկտեմբերի 04-ին կատարված լուսանկարը՝ կատարված ուղղաթիռից։ Հաջորդ լուսանկարում պատկերված է Հակարիի կամրջի անցակետի շրջակայքը։

Առաջին լուսանկարով փաստվում է, որ Արցախում գտնվող ծանր ռազմական տեխնիկան Արցախից դուրս գալուց առաջ փոխանցվել է ռուս խաղաղապահներին, ըստ իմ ունեցած տեղեկությունների՝ ոչնչացման նպատակով։ Երկրորդով փաստվում է, որ փորձ է կատարվել որոշ միջոցներ տեղափոխել նաև Հայաստան, որպիսի գործողությանը խոչընդոտել է ադրբեջանական կողմը, և որպիսի խոչընդոտն էլ վերացվել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի ակտիվ ջանքերով։

Այլ խոսքով՝ Արցախի իշխանությունները ստեղծված վիճակում արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով։

 

Արցախի իշխանությունները արել են հնարավոր ամեն ինչ՝ ռազմական տեխնիկան ադրբեջանական կողմին չթողնելու նպատակով. Ռոման Երիցյան