Միշտ առա՛ջ. Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող (Լուսանկարներ, Տեսանյութ)
21/07/2025 10:40

Միշտ առա՛ջ. Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող (Լուսանկարներ, Տեսանյութ)

Լևոն Արոնյանը սոցիալական ցանցերում խոսել է Լաս Վեգասում անցկացված  Freestyle Chess Grand Slam Tour մրցաշարում իր հաղթանակի մասին։

«Շատ ուրախ եմ Freestyle Chess Grand Slam Las Vegas-ում հաղթելու համար։ Շնորհակալ եմ ընտանիքիս, ընկերներիս եւ երկրպագուներիս։ Միշտ առա՛ջ»,- գրել է Արոնյանը:

Նշենք, որ եզրափակչում հայ գրոսմայստերը 1,5:0,5 հաշվով հաղթել է ամերիկացի Հանս Նիմանին, իսկ մրցաշարի ընթացքում Արոնյանը տպավորիչ հաղթանակներ է տարել նաև Մագնուս Կարլսենի, Հիկարու Նակամուրայի, Արջուն Էրիգաիսիի նկատմամբ:

Միշտ առա՛ջ. Լևոն Արոնյանը՝ «Freestyle Chess Grand Slam Tour» Ֆիշերի արագ շախմատի մրցաշարի հաղթող (Լուսանկարներ, Տեսանյութ)