.jpg)
ՌԴ-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման ֆոնին Իրանն ու Ռուսաստանը զորավարժություններ կանցկացնեն
Իրանի և Ռուսաստանի ռազմածովային ուժերը Կասպից ծովում եռօրյա զորավարժություններ կանցկացնեն, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։
CASAREX 2025 կոդային անվամբ զորավարժությունները կսկսվեն հուլիսի 21-ին, որին կմասնակցեն երկու երկրների ռազմածովային ուժերը, ինչպես նաև ԻՀՊԿ անձնակազմը։
«Փրկարարական վարժանքների նպատակը կլինի ծովում անվտանգության մակարդակի բարձրացումը և Կասպյան երկրների նավատորմերի միջև համագործակցության ամրապնդումը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Հարկ է նշել, որ զորավարժությունները սկսվում են Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին: