Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարը սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով բախում է հրահրում. Թաթոյան
21/07/2025 10:57

Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարը սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով բախում է հրահրում. Թաթոյան

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է.

«Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարն իր սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով ակնհայտորեն բախում է հրահրում։

Անկասկած է, որ նա է կրում այդ անօրինական, եկեղեցահալած ու հակաքրիստոնեական արարքների և դրանց հետևանքների համար պատասխանատվությունը:

Ու քանի որ միայնակ չի կարողանա իրականացնել իր ապօրինի մտադրությունները, հավաքագրում է «համախոհներ» և հետո նրանց վրա էլ գցելու է մեղքն ու պատասխանատվությունը:

Նրա հետ ամեն ինչ պարզ է:

Այս ամենը պետք է գիտակցեն իրավապահ ու պետական մյուս մարմինները` նրա անօրինական արարքների մասնակիցը չդառնալու համար: Առաջնահերթ, այս մարմիններին է նա փորձելու օգտագործել իր անօրինական մտադրությունների իրագործման համար»:

Վարչապետի պաշտոնը բացահայտ չարաշահող ՔՊ կուսակցության ղեկավարը սադրիչ քայլերով, թշնամանքով լի բառապաշարով բախում է հրահրում. Թաթոյան