Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին
21/07/2025 10:49

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի Թագավորության վարչապետ Բարտ դը Վեվերին՝ Ազգային տոնի առթիվ: Շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Բելգիայի բարեկամ ժողովրդին Բելգիայի Թագավորության Ազգային տոնի կապակցությամբ։

Գոհունակությամբ եմ վերհիշում այս տարի մայիսին Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում Ձեզ հետ ունեցած հանդիպումը։

Լիահույս եմ, որ համատեղ գործուն ջանքերով նոր լիցք կհաղորդենք մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը՝ փոխշահավետ համագործակցու­թյան շրջանակը հարստացնելով ռազմավարական նոր ուղղություններով։

Բարձր եմ գնահատում միջազգային հարթակներում մեր երկրների փոխգործակցությունը և ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Բելգիայի ցուցաբերած շարու­նակական աջակցությունը։

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Բելգիայի ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։

 

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելգիայի վարչապետին