«Խաղաղ ծառայություն բոլոր զինծառայողներին». Մարտունուց և Վարդենիսից բանակ ճանապարհվեցին զորակոչիկների հերթական խմբերը
22/07/2025 11:25

«Խաղաղ ծառայություն բոլոր զինծառայողներին». Մարտունուց և Վարդենիսից բանակ ճանապարհվեցին զորակոչիկների հերթական խմբերը

2025 թվականի ամառային զորակոչի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս համայնքներից զորակոչիկների հերթական խմբերը մեկնել են զինվորական ծառայության։

Օրվա առթիվ նշված համայնքներում կազմակերպվել են հանդիսավոր արարողություններ, հնչեցրել շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսքեր։ Արարողություններին մասնակցել են ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսարիատի, համայնքապետարանների ներկայացուցիչներ, զորակոչիկների ծնողներ և հարազատներ։

Ամառայի զորակոչը կավարտվի 2025 թվականի օգոստոսի 15-ին։

Բարի երթ և խաղաղ ծառայություն բոլոր զինծառայողներին։

«Խաղաղ ծառայություն բոլոր զինծառայողներին». Մարտունուց և Վարդենիսից բանակ ճանապարհվեցին զորակոչիկների հերթական խմբերը