Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը
23/07/2025 14:02

Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը

«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն արձագանքել է ՀՀ կառավարության՝ «Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի ՀԷՑ-ի գործով կայացրած վճռի վերաբերյալ հայտարարությանը։ 

Կարապետյանը, մասնավորապես, գրել է. «Կարծում եմ՝ Դուք հնարավորություն ունեիք ներկայացնելու Ձեր դիրքորոշումը դատարանին, սակայն այն ճանաչվել է ոչ հիմնավոր։ Ուստի առաջարկում եմ առաջնորդվել եվրոպական արժեքներով և օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը»։


Հիշեցնենք՝ Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը։

Հետո ՀՀ կառավարությունն արձագանքեց ՀԷՑ-ը պետականացնելու գործով միջազգային դատարանի որոշմանը՝ հայտարարելով, թե «բոլորը պարտավոր են առաջնորդվել նաև ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով»։

Առաջարկում եմ օր առաջ կատարել դատարանի օրինական որոշումը. Նարեկ Կարապետյանը՝ ՀՀ կառավարությանը