.jpg)
TikTok-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Բեռլինում՝ արհեստական բանականությամբ փոխարինվելու դեմ
TikTok-ի աշխատակիցները գործադուլ են հայտարարել Բեռլինում՝ արհեստական բանականությամբ փոխարինվելու դեմ, հաղորդում է DW-ն։
Չինական սոցիալական ցանցի ղեկավարությունը նախատեսում է կրճատել մոտ 150 բովանդակության մոդերատորների, ինչպես նաև TikTok Live բաժնի 15 աշխատակցի՝ նրանց պարտականությունները փոխանցելով արհեստական բանականությանը և արտասահմանյան աշխատակիցներին։
Ավելին՝ արհեստական բանականությունը մարզվել է այն աշխատակիցների կողմից, որոնց այն պետք է փոխարինի։ Մարդիկ պահանջում են, որ իրենց վճարվի երեք տարվա աշխատավարձը և մեկ տարով հետաձգվի իրենց ազատումը։
TikTok-ը մերժել է։