Փաշինյանը Միշուստինին հաստատել է ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու Հայաստանի մտադրությունը․ Օվերչուկ
24/07/2025 15:36

Փաշինյանը Միշուստինին հաստատել է ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու Հայաստանի մտադրությունը․ Օվերչուկ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ժամանակ հաստատել է, որ Երևանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) աշխատանքը շարունակելու հարցում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ընդհանուր առմամբ, Հայաստանը, և այսօր դա ևս քննարկվեց, մտադիր է շարունակել աշխատանքը Եվրասիական տնտեսական միությունում»,- ասել է նա՝ մեկնաբանելով Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հեռանկարների շուրջ ստեղծված իրավիճակը։

Փաշինյանը Միշուստինին հաստատել է ԵԱՏՄ-ում աշխատանքը շարունակելու Հայաստանի մտադրությունը․ Օվերչուկ