.jpg)
Դավիթ Բեկ գյուղում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողին ինքնասպանության են հասցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ (Տեսանյութ)
Սյունիքի մարզում ԱԱԾ սահմանապահ զորքերի պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ:
«Վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի հատկանիշներով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը)»,- Aysor.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Կատարվում են անհրաժեշտ և անհետաձգելի քննչական և վարութային այլ գործողություններ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Հիշեցնենք՝ 24News.am-ը հաղորդել էր, որ Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում համածառայակցի հետ միջադեպի հետևանքով ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել։ Նշվում է, որ մահացածը 18 տարեկան է, ով ինքն է իրեն կրակել։