Ո՞վ պետք է բարձրացնի բռնազավթած տարածքներում տեղավորված ադրբեջանցիների դուրսբերման հարցը․ գործող կառավարիչը լռում է
28/07/2025 10:09

Ո՞վ պետք է բարձրացնի բռնազավթած տարածքներում տեղավորված ադրբեջանցիների դուրսբերման հարցը․ գործող կառավարիչը լռում է

Բաքվից ու Երևանից փոխադարձ «կառուցողական» ուղերձների ներքո Ադրբեջանը շարունակում է պնդել, որ ՀՀ-ն որպես նախապայման պետք է փոխի Սահմանադրությունը, իսկ զուգահեռ առաջ է հրում, այսպես կոչված, 300 հազար փախստականների ՀՀ վերադարձի հարցը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ԵԱՀԿ ՄԽ լուծարումը մասին դեռ խոսում, որովհետև կառավարության շենքից այդ թեմայով պատրաստակամություն եղել է:

Իսկ ո՞վ պետք է բարձրացնի ու բանակցություններում շոշափի 2021-23 թթ.-ի ընթացքում Ադրբեջանի բռնազավթած և ներկայումս այդ տարածքներում ամուր տեղավորված ադրբեջանցիների դուրս բերման հարցը:

Միանգամից 3 մարզերի ուղղությամբ ադրբեջանական փուլային հարձակումների հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին, մեծ տարածքներ անցան ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ Ադրբեջանը ռազմավարական առավելություն ստացավ:

Գործող կառավարիչը, բնականաբար, լռում է, որովհետև ողջ ժամանակը կենտրոնացրել է սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելու և ադրբեջանական ցանկությունները կատարելու վրա»:

Ո՞վ պետք է բարձրացնի բռնազավթած տարածքներում տեղավորված ադրբեջանցիների դուրսբերման հարցը․ գործող կառավարիչը լռում է