Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ. պահանջում է վերականգնել վարորդական վկայականը
28/07/2025 16:07

Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ. պահանջում է վերականգնել վարորդական վկայականը

Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը ցանկանում է վերականգնել վարորդական վկայականը։ 

Առուշանյանն ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության դատական հայց է ներկայացրել, որով պահանջում է  ՆԳՆ հաշվառման ծառայությունների մատուցման, թույլտվությունների և լիցենզավորման վարչության կողմից 30.04.2025թ․-ին իր վարորդական վկայականն ուժը կորցրած ճանաչելու՝ վարելու իրավունքը դադարեցնելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչել, վերականգնել  վարորդական վկայականը։

Առուշ Առուշանյանը, հիշեցնենք, 2024 թվականի մարտի 13-ին 1 տարի ժամկետով զրկվել էր վարորդական իրավունքից. մեքենան վարել էր խմածության ամենաբարձր աստիճանում։

Առուշ Առուշանյանը հայց է ներկայացրել ՆԳՆ-ի դեմ. պահանջում է վերականգնել վարորդական վկայականը