.jpg)
Հեպատից Ց-ն այժմ վերահսկելի է նաև կալանավայրերում (տեսանյութ)
Հեպատից Ց-ն այժմ վերահսկելի է նաև կալանավայրերում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Ընդամենը մի քանի տարի առաջ այս հիվանդությունն ամենատարածվածն էր ազատազրկվածների շրջանում:
Առողջապահության նախարարության և քրեակատարողական բժշկության կենտրոնի ակտիվ համագործակցության շնորհիվ այժմ կալանավայրերում գրանցվող հեպատիտ Ց-ի դեպքերը միայն նոր դեպքեր են, որոնք ախտորոշվում են քրեակատարողական հիմնարկ նոր մուտք գործած ազատազրկված անձանց մոտ: Նրանց ևս անհապաղ տրամադրվում է հակավիրուսային բուժում»,- նշվում է հաղորդագրությունում։