.jpg)
29/07/2025 13:49
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է
Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է, հաղորդում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է:
«Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են»,- հավելել է Սարգսյանը։