«Մա՜մ, էկա». Արամը զորացրվեց. թող բոլոր զինվորներն առողջ տուն վերադառնան (Տեսանյութ)
29/07/2025 13:00

«Մա՜մ, էկա». Արամը զորացրվեց. թող բոլոր զինվորներն առողջ տուն վերադառնան (Տեսանյութ)

Արամ Գևորգյանն ու ծառայակից ընկերները զորացրվել են ու տուն վերադարձել։

Արամն այսօր հպարտորեն է տուն վերադառնում հարազատ դարձած զորամասից։

«Ինձ համար պատիվ էր ծառայելը»,- ասում է նա ու արդեն տուն հասնում. «Մա՜մ, եկա»։

Ուղիղ երկու տարի Արամի ընտանիքն ու սիրած աղջիկը հույսով ու հավատով են սպասել Արամին, հիմա, երբ նա արդեն տանն է, բոլորը երջանիկ են։