Չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը. Անահիտ Ավանեսյան
29/07/2025 16:32

Չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը. Անահիտ Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է բժշկական կենտրոնների Վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքի ղեկավարների հետ:

Քննարկման օրակարգում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով Վերակենդանացման և ինտենսիվ թերապիա բաժանմունք ընդունվող պացիենտների պահանջվող վիճակների, բժշկական ցուցումների, վերանայվող չափորոշիչների հարցն էր, հայտնում են առողջապահության նախարարությունից:

Նախարարը նշել է, որ չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը և ընդգծել է, որ վերանայվելու են պետության կողմից փոխհատուցման գները:

Մասնագիտական կազմով հանդիպումները շարունակական կլինեն:

Չափազանց կարևոր է նոր ստանդարտներին համապատասխան վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ծառայության հստակ մակարդակներ ունենալը. Անահիտ Ավանեսյան