Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կքննարկվեն Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում
30/07/2025 13:57

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կքննարկվեն Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում

Հուլիսի 30-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի կունենա անվտանգության խորհրդի տարվա չորրորդ նիստը։ 

Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում օրակարգային հարցերի թվում կլինեն Թուրքիայի կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինաթափման գործընթացը, Սիրիայում վերջին իրադարձությունները, ռուս-ուկրաինական հակամարտությունը և եվրոպական արտադրության «Eurofighter» կործանիչների գնման վերաբերյալ հարցերը։

Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Թուրքական մերձիշխանական «Türkiye gazetesi» թերթը նշում է նաև, որ անվտանգության խորհրդի նիստում կքննարկվի Հարավային Կովկասում Հայաստանի ու Ադրբեջանի միջև «ժամանակ առ ժամանակ աճող լարվածությունը»։

Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները կքննարկվեն Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում