.jpg)
«Ինձ համար ընդունելի չեն ռոմանտիկ ազգայնականությունը և պարզունակ ազատականությունը». Տեղի ունեցավ Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը
«Ազգայնականության մուրճի և ազատականության սալի արանքում»․ տեղի ունեցավ Լիհայի համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանի գրքի շնորհանդեսը։
Լրագրողների հետ զրույցում Արման Գրիգորյանը նշեց՝ որոշել է 1998 թվականից սկսած իր հոդվածներն ու հարցազրույցները հրատարակել մեկ գրքում, քանի որ կա ընդհանուր տրամաբանություն այդ հոդվածներում, այն է՝ արմատական ազգայնականության քննադատությունը և տրաֆարետային ազգայնականության մերժումը։

«Մտածելու կարողությունը չկորցրած մարդիկ հիմա առավել, քան երբևէ պարտավոր են չլռել, որպեսզի, ինչպես Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց մի առիթով, ողջախոհության ճրագը մեր երկրում չմարի։ Ես հույս ունեմ, որ այս ժողովածուն այդ ճրագին ավելացրած մի կաթիլ յուղ կլինի»։
Գրքում ներառված է հինգ թեմա՝ Արցախյան հիմնախնդիր և հայ-թուրքական հարաբերություններ, գաղափարախոսական ու քաղաքական բանավեճեր, Հայաստան, Արևմուտք, ժողովրդավարություն, 44-օրյա պատերազմը, դեպի Արևմուտք շրջադարձի փորձերն ու դրանից բխող վտանգները։
