Թրամփը կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի մասին
31/07/2025 15:35

Թրամփը կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրեն չեն հետաքրքրում Հնդկաստանի և Ռուսաստանի միջև առևտրային և տնտեսական կապերը: Նա այս մասին գրել է Truth Social-ում:

«Ինձ համար միևնույն է, թե ինչ է անում Հնդկաստանը Ռուսաստանի հետ: Նրանք կարող են միասին կործանել իրենց մեռած տնտեսությունները, ինձ համար միևնույն է: Մենք շատ քիչ ենք առևտուր անում Հնդկաստանի հետ, նրանց մաքսատուրքերը չափազանց բարձր են, աշխարհում ամենաբարձրերից են: Նմանապես, Ռուսաստանը և Միացյալ Նահանգները գրեթե առևտուր չեն անում միմյանց հետ», - ասվում է հրապարակման մեջ։

Թրամփը կոշտ հայտարարություն է արել Ռուսաստանի մասին