Շախմատիստ Էդգար Անդրեասյանը լրացրեց միջազգային վարպետի նորման
02/08/2025 16:48

Շախմատիստ Էդգար Անդրեասյանը լրացրեց միջազգային վարպետի նորման

Շախմատիստ Էդգար Անդրեասյանը բարելավել է իր միջազգային վարկանիշը, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

«Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։

Անդրեասյանը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը»,- նշված է հաղորդագրությունում։

Շախմատիստ Էդգար Անդրեասյանը լրացրեց միջազգային վարպետի նորման