Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավապաշտպաններին իր գնահատանքն է հայտնել՝ ի պաշտպանություն Եկեղեցու ներդրած ջանքերի համար
04/08/2025 19:40

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավապաշտպաններին իր գնահատանքն է հայտնել՝ ի պաշտպանություն Եկեղեցու ներդրած ջանքերի համար

Օգոստոսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնության անդամներին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց վերջին շրջանում իշխող քաղաքական ուժի կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և եկեղեցականների դեմ իրականացվող անօրինական արշավին։ Նախաձեռնության անդամները Վեհափառ Հայրապետին ներկայացրեցին իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ օրենքի շրջանակում եկեղեցու իրավունքների պաշտպանությունն ապահովելու ուղղությամբ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր գնահատանքը հայտնեց ի պաշտպանություն Եկեղեցու և եկեղեցականաց ներդրած ջանքերի համար։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իրավապաշտպաններին իր գնահատանքն է հայտնել՝ ի պաշտպանություն Եկեղեցու ներդրած ջանքերի համար