.jpg)
04/08/2025 17:40
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
Օգոստոսի 4-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրից 4500 մետր հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ:
Տուժածներ չկան:


