.jpg)
04/08/2025 16:56
Թրամփի հատուկ բանագնացը Ռուսաստան կայցելի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան, հայտնել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ամերիկյան կողմի իր աղբյուրին։
Հավանական է համարվում, որ Թրամփի բանագնացի այցը Ռուսաստան տեղի կունենա օգոստոսի 6-ին կամ 7-ին։
Նշենք, որ ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահը իր հերթի էր հայտարարել, որ պատրաստվում է իր բանագնացին Ռուսաստան ուղարկել։