.jpg)
Կրակոց է արձակվել ուղևորներ տեղափոխող ավտոբուսի վրա
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 50 երթուղին սպասարկող ավտոբուսի ձախակողմյա կողային ապակու վրա կրակոց է արձակվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած իրավապահները ավտոբուսի կողային ապակու վրա հայտնաբերել են կրակոցի հետք։
Դեպքի վայրում հավաքված քաղաաքացիները ֆոտոլրագրողին հայտնել են, որ ավտոբուսը ընթացքի մեջ է եղել, տեղափոխելիս է եղել մի քանի ուղևորների, ովքեր բարեբախտաբար չեն տուժել։
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կրակողի ինքնությունը ճշտելու, հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ։