.jpg)
04/08/2025 09:49
1922-ի այս օրը Հակոբ Մելքումյանը գնդակահարեց Հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից Էնվերին
1922 թվականին օգոստոսի 4-ին կարմիր բանակի հայազգի հրամանատար Հակոբ Արշակի Մելքումյանը Միջին Ասիայում գնդակահարել է Թուրքիայի ռազմական գործերի նախարար, Հայոց մեծ եղեռնի գլխավոր կազմակերպողներից և իրականացնողներից Էնվերին:
Այս մասին հիշեցրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Մհեր Մելքոնյանը։