Ադրբեջանը Կարմիր խաչի ներկայացուցչությունն է փակում, որևէ լուրջ դերակատարից արձագանք չկա. Տիգրան Աբրահամյան
04/08/2025 09:44

Ադրբեջանը Կարմիր խաչի ներկայացուցչությունն է փակում, որևէ լուրջ դերակատարից արձագանք չկա. Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն իր երկրում տեղայված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունն է փակում, դրանից առաջ էլ՝ ՄԱԿ-ի տարբեր ծրագրեր, միջազգային ԶԼՄ-ների թղթակցային գրասենյակներ և այդպես շարունակ, սակայն որևէ լուրջ դերակատարի կողմից արձագանք չկա, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանում գերեվարված հայերի գտնվելու պայմաններում այդ երկրից հեռանում է միակ միջազգային կառույցը, որը մինչև սույն թվականի հունիս ամիս այցելում էր նրանց, կոմունիկացիա ապահովում նրանց հարազատների հետ, նրանց առողջական վիճակին ծանոթանում և այլն:

«Կարմիր խաչի ներկայությունն ադրբեջանական բռնատիրության և «բեսպրեդելության» պայմաններում նաև որոշակի զգոնություն և «երրորդ աչքի» կարգավիճակ էր ապահովում:

Մարդու իրավունքներից և օրենքի գերակայությունից խոսող ու այդ դաշտում գործող որևէ կառույց, կազմակերպություն, գերտերություն որևէ լուրջ արձագանք չիջեցրեցին:

Ադրբեջանը նրանց պետք է ՌԴ-ն էներգետիկ և ենթակառուցվածքային առումով շրջանցելու, Հայաստանի հետ մի սեղանի նստեցնելու և Իրանի դեմ օգտագործելու համար, որ պայմաններում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների հիմնարար արժեքներն այլևս հեռաքրքիր չեն»,- նշել է Աբրահամյանը։