Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար. Գևորգ Պապոյան
04/08/2025 13:30

Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար. Գևորգ Պապոյան

Ըստ Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպիչների՝ Հայաստան է եկել 15000 զբոսաշրջիկ, այս մասին գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«2024-ին էկոնոմիկայի նախարարությունը հրապարակեց իտալահայկական կոնսորցիումի «այցելությունների հետազոտությունը», ըստ որի՝ զբոսաշրջային փաթեթ ունեցողները Հայաստան գալով միջինում ծախսում են 888 դոլար, հետևաբար, հենվելով այս հետազոտության վրա, կարող ենք պնդել, որ այս համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար։

Ընդ որում, սրա մեջ ներառված չեն բազմաթիվ այլ արդյունքներ, ինչպիսիք են, օրինակ՝ երկրի հանրահռչակման արդյունքում ստացվող էֆֆեկտները։

Կարծում եմ՝ հրաշալի կլինի, եթե տարեկան մի քանի այսպիսի աստղերի ելույթներ լինեն Հայաստանում»,- նշել է Պապոյանը։

Ջենիֆեր Լոպեսի համերգի վրա ծախսված 6 մլն դոլարի դիմաց ստացել ենք ավելի քան 13,3 մլն դոլար գումար. Գևորգ Պապոյան