Ալի Լարիջանին՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար
05/08/2025 19:18

Ալի Լարիջանին՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը  Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար է  նշանակել Իրանի գերագույն առաջնորդի ավագ խորհրդական, նախկինում էլ՝ Իրանի Մեջլիսի նախագահ Աի Լարիջանիին։ Տեղեկությունը հայտնել է NourNews-ը։

Մինչ այս Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Ալի Աքբար Ահմադիանն էր։

Նշենք, որ ԱՄՆ-ից հնչող սպառնալիքների ֆոնին Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհուրդը օգոստոսի 3-ին որոշում է կայացրել ստեղծել նաև հատուկ մարմին՝ Պաշտպանության խորհուրդ, որին իրավազորություն է տրվել զբաղվելու երկիրն արտաքին սպառնալիքներից պաշտպանելու հարցերով։

 

Ալի Լարիջանին՝ Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար