.png)
Արմավիրում բախվել են «Nissan»-ն ու «GAZ 24»-ը. կա 1 զոհ, 6 վիրավոր. մահացածն ու վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:
Ժամը 14:50-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի Ջրառատ գյուղի կամրջի վրա բախվել են «Nissan» և «ԳԱԶ 24» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլարգրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին պարեկները, հիվանդանոցից տեղեկություն է ստացվում, որ վիրավորներից մեկը մահացել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն ու 6 վիրավորներից 3-ը ՀՀ ՊՆ ծառայողներ են:
