«Վաղը Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության, ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն կամ լռեցվեն»․ Նաիրա Զոհրաբյան
06/08/2025 17:43

«Վաղը Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության, ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն կամ լռեցվեն»․ Նաիրա Զոհրաբյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը 44-օրյա պատերազմում զոհված զինվորի հոր՝ Գարիկ Գալեյանի նկատմամբ իրակաացվող քաղաքական հետապնդման կապակցությամբ գրել է․

«Եվ այսպես՝ Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Գարիկ Գալեյանի գործով բողոքների քննությունն, ու դատարանը որոշեց, որ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, խուլիգանության մեղադրանքով 1,5 տարի ժամկետով պիտի ազատազրկվի։

Գարիկ Գալեյանը մեղադրվում է այլ անձի վրա խմելու մաքուր ջուր լցնելու համար՝ էն դեպքում, երբ քաղաքացու վրա թքելը, լեզու կտրելու սպառնալիքն ու քպ-ականների տասնյակ այլ խուլիգանական «վիխոդկեքը» անգամ չեն արժանացել իրավապահների ուշադրությանը։

Վաղը Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության։ Ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն կամ լռեցվեն։ Այդ թվում՝ այս ռեժիմի դեմ անձնազոհաբար կռիվ տվող Գարիկ Գալեյանը»։

«Վաղը Թրամփի կանտորայում Նիկոլն ու Ալիևը A4 ֆորմատի մի թուղթ են ստորագրելու, որով Նիկոլը վազելու է ընտրության, ու էդ ճանապարհի բոլոր խոչընդոտները պիտի վերացվեն կամ լռեցվեն»․ Նաիրա Զոհրաբյան