.jpg)
06/08/2025 18:02
ՔԿ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետը հրաժարական է տվել
ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պետ Գևորգ Բաղդասարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ օրենքով սահմանված կարգով դիմումին ընթացք կտրվի։