Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Վարշավայի միջազգային մրցաշարում
06/08/2025 11:46

Մալխաս Ամոյանը ոսկե մեդալակիր է դարձել Վարշավայի միջազգային մրցաշարում

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում կայացած «Memoriał Władysława Pytlasińskiego» միջազգային բաց մրցաշարում։

Ամոյանը 77 կգ քաշային կարգում հավասարը չի ունեցել և դարձել է մրցաշարի հաղթող: 

Ռազմիկ Կուրդյանն ու Սլավիկ Գալստյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ: