.jpg)
07/08/2025 10:34
Իրանի նախագահը կայցելի Հայաստան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պաշտոնական այցով գալ Հայաստան։
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին այս մասին ասել է իրանական հեռուստաալիքի ուղիղ եթերում։
«Նախագահը այցելել է Իրաք, Պակիստան, Ադրբեջան, Կատար և Օման, իսկ երկու շաբաթից նա կմեկնի Հայաստան»,- նշել է նա։