.jpg)
07/08/2025 14:15
Լավրովը Թուրքիայի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցում քննարկել է Ուկրաինայի կարգավորման հարցը
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ՝ քննարկելով Ուկրաինայի կարգավորման հարցը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները։
«Նախարարների միջև հեռախոսազրույցը տեղի է ունեցել այսօր՝ օգոստոսի 7-ին։ Քննարկվել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների իրավիճակը», - նշել են աղբյուրները։