.jpg)
07/08/2025 11:27
Սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
ՀՀ–ում պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման անհրաժեշտությամբ։