Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատեցին պաշտոնից
07/08/2025 19:41

Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատեցին պաշտոնից

Արտակ Ղազարյանն ազատվել է ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից։

Որոշումը ստորագրել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Արտակ Ղազարյանին ազատել ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- նշված է Գրիգորյանի ստորագրած որոշման մեջ։

 

Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարին ազատեցին պաշտոնից