Վաչե Հովակիմյանը` Եվրոպայի պատանիների արագ շախմատի չեմպիոն, Մանվել Առաքելյանը` բրոնզե մեդալակիր
07/08/2025 17:10

Վաչե Հովակիմյանը` Եվրոպայի պատանիների արագ շախմատի չեմպիոն, Մանվել Առաքելյանը` բրոնզե մեդալակիր

Վաչե Հովակիմյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկան պատանիների արագ շախմատի չեմպիոն, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Նշվում է, որ Վաչե Հովակիմյանը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և մեկ միավորով առաջ անցել երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցից։

Մանվել Առաքելյանն էլ դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնության բրոնզե մեդալակիր։

Նա 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել է 1-3-րդ հորիզոնականները՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը։

Վաչե Հովակիմյանը` Եվրոպայի պատանիների արագ շախմատի չեմպիոն, Մանվել Առաքելյանը` բրոնզե մեդալակիր