Վերաքննիչ դատարանը հաստատել է՝ Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները եղել են ակնհայտ ապօրինի
08/08/2025 20:02

Վերաքննիչ դատարանը հաստատել է՝ Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները եղել են ակնհայտ ապօրինի

Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ապօրինի են ճանաչվել Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները, հայտնել է փաստաբան Արմեն ֆերոյանը։

«2025 թվականի օգոստոսի 8-ին Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում խուզարկություն կատարելու թույլտվություն տալու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավորներ Դավիթ Արղամանյանի և Մասիս Մելքոնյանի կայացրած որոշումների դեմ ներկայացված հատուկ վերանայման բողոքները բավարարվել են, և այդ դատավորների կայացրած դատական ակտերը բեկանվել են:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Վազգեն Ռշտունին և Արմեն Բեկթաշյանն ըստ էության փաստել են, որ տվյալ որոշումներով խախտվել են Նարեկ և Լիլիթ Կարապետյանների իրավունքները։

Այսպիսով, վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նշված բնակարաններում կատարված խուզարկություններն եղել են ակնհայտ ապօրինի։

Հորդորում ենք պատկան մարմիններին հետագայում զերծ մնալ որևէ ապօրինի գործողությունից»,- նշել է փաստաբանը։

 

Վերաքննիչ դատարանը հաստատել է՝ Նարեկ և Լիլիթ Կարապետյանների բնակարաններում կատարված խուզարկությունները եղել են ակնհայտ ապօրինի