«Սրբազան պայքարի» ակտիվիստ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, երկու այլ ակտիվիստի էլ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին
08/08/2025 21:31

«Սրբազան պայքարի» ակտիվիստ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք, երկու այլ ակտիվիստի էլ բերման ենթարկեցին ոստիկանության Շենգավիթի բաժին

Դատարանը (դատավոր՝ Գնել Գասպարյան) բավարարել է փաստաբաններ Վարազդատ Հարությունյանի և Նարե Հոնարչյանի միջնորդությունը, և քաղբանտարկյալ Աղվան Արշակյանի բանտային կալանքը փոխել տնային կալանքի։ Տեղեկությունը հայտնել է «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունը»։

«Սրբազան պայքարի» տելեգրամյան ալիքից էլ տեղեկանում ենք, որ ոստիկաններն այսօր բերման են ենթարկել ակտիվիստներ Լուսինե Գրիգորյանին և Արթուր Դեմիրճյանին։