Փաշինյանը Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումից առաջ նրա հատուկ բանագնացի հետ է խոսել
08/08/2025 18:52

Փաշինյանը Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումից առաջ նրա հատուկ բանագնացի հետ է խոսել

Կառավարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական հարաբերությունների զարգացմանը և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել այսօր Սպիտակ տանը ՀՀ վարչապետի և ԱՄՆ նախագահի, ինչպես նաև հաջորդիվ Ադրբեջանի նախագահի հետ կայանալիք եռակողմ հանդիպումների շուրջ»:

Փաշինյանը Վաշինգտոնում Թրամփի հետ հանդիպումից առաջ նրա հատուկ բանագնացի հետ է խոսել