Թրամփը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է լինել խաղաղություն (Տեսանյութ)
08/08/2025 23:39

Թրամփը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է լինել խաղաղություն (Տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սպիտակ տանն ավարտվել է։

Սպիտակ տուն է ժամանել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, որի հետ ևս երկկողմ հանդիպում է նախատեսված։

Իլհամ Ալիևի դիմավորման արարողության ժամանակ լրագրողը հարց է ուղղել ԱՄՆ նախագահին․ «Նախագահ Թրամփ, որքանո՞վ եք վստահ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է լինել երկարատև խաղաղություն»։

«Շատ վստահ եմ»,- ի պատասխան՝ ասել է Թրամփը։

Թրամփը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է լինել խաղաղություն (Տեսանյութ)