Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը․ Թրամփը՝ «միջանցքի» մասին
09/08/2025 00:11

Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը․ Թրամփը՝ «միջանցքի» մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Սպիտակ տանն ավարտվել է։ Ավարտվել է նաև Թրամփի երկկողմ հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։

Այս րոպեներին ընթանում է Թրամփ-Փաշինյան-Ալիև՝ եռակողմ ձևաչափով հանդիպումը։ Դոնալդ Թրամփը եռակողմ հանդիպման բացման խոսքում նշեց, որ հռչակագիր է ստորագրվելու։

«Խաղաղության ենք հասնում, ՀՀ և Ադրբեջանը հանձն են առնում հավերժ դադարեցնել պատերազմը, հաստատել դիվանագիտական հարաբերություններ, հարգել միմյանց  ինքնիշխանությունն  ու տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։

«Միջանցքի» մասին խոսելով՝ Թրամփն ասաց․«Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը»։  

Երթուղին թույլ կտա, որ Ադրբեջանը կարողանա հասնել Նախիջևան՝ լիովին հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը․ Թրամփը՝ «միջանցքի» մասին