Փաշինյանը Վաշինգտոնում հայտարարեց Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին
09/08/2025 00:27

Փաշինյանը Վաշինգտոնում հայտարարեց Խաղաղության համաձայնագրի նախաստորագրման մասին

Վաշինգտոնում ընթացող Թրամփ-Փաշինյան-Ալիև՝ եռակողմ ձևաչափով հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Խաղաղության համաձայնագրի  նախաստորագրման մասին․

«Խաղաղության համաձայնագրի  նախաստորագրումը ճանապարհ  կհարթի ՀՀ և Ադրբեջանի միջև տասնամյակներ տևած հակամարտությանը վերջ դնելու համար և կբացի նոր դարաշրջան»,- ասաց նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին նշեց․ «Ես համոզված եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կգտնեն քաջություն՝ հաշտվելու, ժողովուրդներն էլ կհաշտվեն, պայծառ ապագա կապահովենք մեր երեխաներին»։